Ադրբեջանում չեղարկվում են Ռուսաստանի հետ պետական և մասնավոր կառույցների գծով նախատեսված մշակութային միջոցառումները՝ հայտնում է Ադրբեջանի մշակույթի նախարարությունը։ Պատճառը, ըստ նույն աղբյուրի, ՌԴ Եկատերինբուրգի մարզում Ռուսաստանի իրավապահ մարմինների կողմից «ազգային պատկանելության հիմքով ադրբեջանցիների նկատմամբ ցուցադրաբար իրականացված նպատակային սպանություններն ու բռնի գործողություններն են»:               
 

Դերենիկ Դումանյանը հրաժեշտ կտա պաշտոնին

Դերենիկ Դումանյանը հրաժեշտ կտա պաշտոնին
23.04.2014 | 20:18

Տարբեր լրատվամիջոցներ, վկայակոչելով իրենց աղբյուրները, հայտնում են, որ առողջապահության նախարարի պաշտոնակատար Դերենիկ Դումանյանը չի վերանշանակվի: Նրան կփոխարինի «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Մուրադյանը: Արմեն Մուրադյանն այս տեղեկությունը ոչ հերքել, ոչ էլ հաստատել է:

Դիտվել է՝ 1867

Մեկնաբանություններ